ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ իր մահվան դեպքում ինքը երբեք չի հրաժարվի իր օրգանները հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն։
«Մահը վատ բան է, բայց այն կարող է լինել նոր կյանքի սկիզբ։ Մենք նաև այդ ուղղությամբ պետք է աշխատենք, որովհետև հակառակի ուղղությամբ աշխատողներ էլի կլինեն՝ կոնսպիրոլոգիաներ»,- ասաց Թորոսյանը։


















































