Լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասաց, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա։
Խանդանյանը նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ուստի, այս պահին, իսկապես, սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։
Նա նաև հավելեց՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին խոսքը իրավական գնահատական չէ, այլ՝ քաղաքական։


















































