ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է մեկ հոգի։
«Թե ինչ հոդված է՝ շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ է հաստատել, որ մեկ հոգի է սահմանը հատել, երկրորդի մասին խոսք չկա։
ՀՀ համապատասխան կառույցները ադրբեջանցուն վնասազերծել են։
Քոչարյանը նաև ասաց, որ հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել։
«Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու՝ նման թափանցումները դառնան իրականություն»,- ասաց նա։
Նա նաև հավելեց, որ դեռ չգիտի՝ ինչ ճակատագիր կունենա ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին։
Ըստ Քոչարյանի՝ հոդվածից է կախված՝ ինչ հոդվածով է մեղադրվում, դրանից հետո ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենան խոսելու, մենք էլ գերիներ ունենք։


















































