Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում անդրադարձավ փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ մեր երկրի վերաբերյալ հնչած վիրավորական գնահատականներին:

«Նախկինում էլ առիթ եղել է, որ այս թեմայի հետ կապված պառլամենտում հարցը հնչի: Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա: Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

«Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն և ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, այդ խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք փաստաթղթում արձանագրված դրույթները և սկզբունքների պահպանումը վերախմբագրելու, լրամշակելու անհրաժեշտություն չունի, և մեր դիրքորոշումը հստակ է՝ ունի»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031