Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։
«Ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են՝ երաշխավորված օգտագործման համար։ Այն, ինչ մենք նախատեսել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել էի 2018 թվականի իմ ուղերձում, բոլորն արվել է կամ այս աշխատանքն ավարտվում է»,- ասել է նա։


















































