Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է․ «Չեք պատկերացնի՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ է արել․ աշխարհաքաղաքական հարց է լուծել»։
Նա ասաց, որ հայ ժողովուրդը՝ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով, կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել։
Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ նպատակ է եղել Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։
Միևնույն ժամանակնա հայտնեց, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։
«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- հավելեց Սիմոնյանը։















































