Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայներով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ վերընտրեց Գեղամ Գևորգյանին։
Փակ քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեցին 67–ը։ Անվավեր քվեաթերթիկներ չկային։
67 կողմ, 0 դեմ ձայներով էլ Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր ՀՀ կառավարությունը։


















































