Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է. ՆԳ նախարար Վահե Ղազարյան

ՀՀ ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին համահունչ, ամեն տարի հայտարարում է տարվա կարգախոս։ 2024 թվականին կարգախոս է հայտարարվել «Պատվե՛ք հերոսներին և խթանե՛ք անվտանգության հմտությունները»՝ ի պատիվ այն հերոսների, որոնք շատ հաճախ ճանաչում չեն ստանում կատարած կարևորագույն աշխատանքի համար։ Այն հարգանքի տուրք է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների, կամավորների և անհատների անխոնջ ջանքերին, որոնք նվիրված են բնակչության անվտանգության և պատրաստվածության ապահովման նշանակալի գործին:

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Օրվա նշանավորումով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել և անցկացնում է տարաբնույթ ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ և բաց դասեր, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

ՀՀ ներքին գործերի նախարար
ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031