Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ իրենք չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ՀՀ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։
«Ադրբեջանը լուրջ հարցեր ունի այս առումով և հայկական կողմից պատասխան է ակնկալում»,- ասաց Հաջիևը։
Իսկ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, և կապված չէ խաղաղության հարցի հետ։















































