Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վերապատրաստում կիբեռհանցագործությունների քննության հմտությունների զարգացման նպատակով՝ Գերմանիայի և Եվրոպոլի հրավիրյալ մասնագետների կողմից (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով  և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։

Հերթական՝ թվով 13-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Դասընթացը վարելու համար վարչության կողմից հրավիրվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Թյուրինգիայի երկրամասի քրեական հետախուզության պետական գրասենյակի ղեկավարն ու գրասենյակի 3 մասնագետներ, ինչպես նաև Եվրոպոլում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրասենյակի պատասխանատուներ։

Երկօրյա դասընթացների թեման էր «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ՀՀ-ում և ԵՄ-ում։ Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցագործության դեմ պայքարի ոլորտում»։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․Այվազյանը։

Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին իրենց հարուստ փորձով կիսվելու պատրաստակամության համար։

Արսեն Այվազյանը, կարևորելով քննիչների պարբերական վերապատրաստման գործընթացը, հույս հայտնեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու պետությունների և Եվրոպոլի միջև մասնագետների վերապատրաստմանն ուղղված միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այս բնույթի՝ դինամիկ զարգացում ապրող անդրազգային հանցագործությունների հակազդման ոլորտում համընդհանուր ջանքերի համատեղման, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության և Եվրոպոլի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու տվյալ ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվական և մեթոդական աջակցություն տրամադրել անդրազգային հանցագործությունների վարույթներով տվյալների ստացման համար։

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև