Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2023թ․ ընթացքում սուբվենցիոն և պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արված աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023թ․ քաղաքաշինության բնագավառում սուբվենցիոն և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ  իրականացրել է 500 վերահսկողական գործառույթ։

Սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են ՀՀ բոլոր 10 մարզերում։ Մասնավորապես՝ իրականացվել են  մանկապարտեզի շենքի, պուրակի, մարզադաշտի, ոռոգման համակարգի վերակառուցման,  դպրոցի կառուցման, փողոցների ասֆալտապատման, բնակելի շենքերի, ավտոճանապարհի հիմնանորոգման, պոմպակայանի արդիականացման,  բազմաբնակարան շենքի  (ԲԲՇ)  ջերմամեկուսացման աշխատանքներ։

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է 154 իրավախախտում, որոնց վերաբերյալ նշանակվել են վարչական տուգանքներ, տրվել են կարգադագրեր՝ թերությունների վերացման համար։

Տեսչական մարմինը 2023թ․ ընթացքում տրամադրել է ավարտական ակտերի 502 եզրակացություն, որից 243-ը՝ դրական, 152- ը՝ բացասական։

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկված բոլոր շինարարական օբյեկտներում արձանագրել է համանման իրավախախտումներ․ բացակայել են ծածկված աշխատանքների ակտերը, բետոնի փորձարկման ակտերը, վարման մատյանները, շինհրապարակները կահավորված են եղել թերի և չեն համապատասխանել շինարարության կազմակերպման նախագծին, աշխատողներն ապահովված չեն եղել արտահագուստով։

Արձանագրվել են  նաև  որակի հետ կապված,  փորձաքննություն անցած նախագծերից շեղվելու  խախտումներ։ Առանձին օբյեկտներում արձանագրվել են հետևյալ խախտումները․

-շինարարության տեղամասն ապահովված չէր անվտանգության գոտիներով․

-շինարարությունն իրականացվել է համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան․

-առկա են նախագծային կոպիտ շեղումներ, շինարարական  նորմերի պահանջների խախտումներ, որակի հետ կապված խնդիրներ․

-արտաքին կոյուղագիծը կառուցվել է նախագծի շեղումով․

-հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսած թեքահարթակները կառուցվել են նորմերի  խախտումներով, նախագծային շեղումներով,

-որոշ դեպքերում անտեսվել է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պահանջը։

-շենքի՝ նախագծով նախատեսված և փաստացի կառուցված արտաքին չափերը միմյանց չեն համապատասխանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի քաղաքաշինության մասնագետները վարչական շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրել են նախագծից շեղումներ ու թերություններ,  ցուցում է տրվել կրկին իրականացնել շենքի կոսմետիկ հարդարման աշխատանքները։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են ցուցումներ՝ արձանագրված բոլոր խախտումները վերացնելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև