Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել Դենիզլի Փամուքքալեի համալսարանի հիվանդանոցում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հիվանդանոցի ճաշարանում կրակոցների հետևանքով 7 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական խմբեր։ Կրակ բացող անձինք դիմել են փախուստի։


















































