Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՌԴ-ի հետ ռшզմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի․ սա ՌԴ-ի ընտրությունն էր․ Արմեն Գրիգորյան

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի․ սա ՌԴ-ի ընտրությունն էր։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դիվերսիֆիկացիայի պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել։ Ինչպես է եղել, որ մենք որոշել ենք, որ պետք է դիվերսիֆիկացնենք։

Առաջին հերթին, երբ որ 2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել իրենց հետ։ Մենք բանակի բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումները իրականացնենք։

Բայց այդ բարեփոխումների փոխարեն, մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են տեղի ունեցել։ ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը, ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև՝ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են։ Եվ մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել և այդ գործընկերներից հայտնիներից մեկը Հնդկաստանն է, վերջերս Ֆրանսիան է դարձել, Եվրամիության տարբեր երկրներ և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել։

Հայաստանը 2020 թվականին ռազմատեխնիկական իր ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։

Այդ պայմանագրերի մեջ, այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում։ Այսինքն 96 տոկոսից ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի և սա նաև ցույց է տալիս, որ օբյեկտիվ պատճառներով են սա տեղի ունեցել և սա եղել է հենց ՌԴ-ի ընտրությունը։

Կնքվել են պայմանագրերը, բայց չեն սպասարկել այդ պայմանագրերը։ Ավելին ասեմ՝ հաճախ հղում է կատարվում Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, ավելի քան 1 տարի դա չի մատակարարվել և պատերազմից հետո էլ չի մատակարարվել։ Դա եղել է ՌԴ-ի որոշումը, երբ որ մեզ դրել են փաստի առաջ և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնելու», — հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև