Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն․
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,- հայտնել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ երեկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ գալ Երևան։


















































