ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցավում է, որ Երևանը գիտակցաբար վարում է Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն,
Նա ասել է, որ ցավում են՝ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Դա դաշնակցին վայել չէ, իհարկե։


















































