Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայկական դիվանագիտության шմnթի օրը. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայկական դիվանագիտության ամոթի օրը
Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձոնում հայ-թուրքական չգործող հարաբերությունների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարության 2012 թ.-ի որոշմամբ, պաշտնապես նշվում էր Հայ դիվանագետի օրը։
Ցավոք, մասնագիտական տոնին չեղած շնորհավորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիվանագիտության երեսնամյա պատմությունն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։
Միայն մի քանի փաստի արձանագրում.
❗️Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։
❗️Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցություններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մեկը չունի դիվանագիտական փոքր ի շատե երկարատեւ փորձառություն։
📌Ավելին՝ Արարատ Միրզոյանի ընկերները՝ փոխնախարար (ծառայությունից խուսափած) Արարատ Կոստանյանն ու Դավիթ Կաապետյանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցույցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարություն երթուղով։
Դե, Ռուբեն Ռուբինյանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը հանձնարարի։
❗️Անփորձների այս շրջանակում դիվանագիտական համակարգային հիշողության բացակայության պայմաններում է, որ Ռուբինյանը անցյալից անտեղյակ հայտարարություններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամյակի դիվանագիտական ձեռքբերումները։
📌Փառամոլությամբ աննախադեպ հայտարարում, թե 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացվել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար։
📌Անգրագիտությունն այնքան է իշխում, որ Ռուբինյանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկա, Անկարան է 1993 թվականին փակել սահմանը եւ իրենք պետք է բացեն։
❗️Այնքան անգրագետ են գործել, որ փոշիացնելով հայկական դիվանագիտության ողջ վաստակը, անցնող տարիներին թույլ են տվել ու հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնվում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտոնականացմանը։
🆘Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը եւ համակերպվել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջովին փոխկապակցված են Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդորեն խաղի այդ կանոններով քարշ գալ։
❗️❗️❗️❗️❗️
Դեռ որքան դիվանգիտական ջանք ու աշխատանք է պահանջվելու, որ հնարավոր լինի (եթե հնարավոր կլինի) ուղղել սխալները։
Սիրելի դիվանագետ ընկերնե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնը։
Այսօր խոստացեք, որ անգրագետների հեռացումից հետո, Հայրենիքի կանչով, նեղացվածությունը մի կողմ եք դնելու ու նորից շարք եք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագետի ավերը շտկեք, շտկենք միասին:
Հ.Գ. լուսանկարներում՝
📍1992 թ. մարտի 2, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվում է Հայոց Եռագույնը:
📍2018 թ. հունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ԱՄՆ-ում 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությունը:
May be an image of 6 people
May be an image of 10 people
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031