ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռի տիպի 38 անօդաչու:
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից 38 ինքնաթիռի տիպի անօդաչուի միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ »,-մանրամասնել են ՌԴ ՊՆ-ից։


















































