Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քաղաքապետարանի դիմաց բnղnքի шկցիш է տեղի ունեցել

Նոր Նորքի Լվովյան փողոցի որոշ հատվածներում ապօրինի բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Նրանց պահանջն է եղել չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հավաքվել են քաղաքապետարանի մոտ, որպեսզի խնդրեն քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ կազմակերպել հանդիպում, որ ներկայացնեն իրավիճակը: Այդ տարածքում դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակ եղել է Կաքավաձոր եւ Բերդաձոր այգեգործական ընկերություն: Այդ 4 հեկտար տարածքում խիտ բնակեցված ապրում են մարդիկ ընտանիքներով, ապրում են 1990-ականներից:

Ապրում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, կամ բազմաթիվ անչափահասներ: Այդ հատվածը կառուցապատվել է բնակիչների կողմից և բնակիչները չունեն այլ բնակարաններ, որ տեղափոխվեն:

Ըստ ակցիայի մասնակցի՝ այդ տարածքում բոլոր հարմարություններ կան՝ լույս, ջուր, գազ, ասֆալտ, և բոլորը կազմակերպվել է տեղի բնակիչների ուժերով: Կան բազամթիվ և՛ բարձրահարկ շինություններ, և՛ նորակառույց շինություններ, և՛ սեփական տներ, որոնք սեփականաշնորհվել են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031