Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մինչև 2018-ը կյանքում երբեք Վազգենի գերեզմшնին չգնացածն էսօր ամբողջ Եռաբլուրն է բլnկում, որ գնա ու ծшղրի Սպարապետին՝ թե բա հարգանքի տուրք․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․
Մինչև 2018-ը կյանքում երբեք Վազգենի գերեզմանին չգնացածն էսօր ամբողջ Եռաբլուրն է բլոկում, որ գնա ու ծաղրի Սպարապետին՝ թե բա հարգանի տուրք։ Վազգենի համար ամենամեծ ու միակ հարգանքի տուրքն էն կլիներ, որ իր վաստակը գնահատվեր, ոչ թե լոկ Եռաբլուրում պսակ դնելով ու ձևական խոնարհվելով, այլ Շուշիում էդ ամեն ինչը կազմակերպելով, Արցախ գնալով:
Ամբողջ կյանքը Վազգեն ատածն էսօր սինլքորությամբ փորձում է մարդկանց զգացմունքների վրա խաղալ ու նրա մասին արհեստական դիֆերամբներ ձոնել, ցիտել, տարբեր մեկնաբանություններ անել։ Բայց հոգու պորքում՝ այլ իրողություն է․ բավարարված ու փառավորված հոգի ու անասնական հաճույք, ինչը ծորում է նրա արյունռուշտ հայացքից, հային ատող հայացքից։
Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, թե ի՞նչ է ասել Սպարապետի գերեզմանին կռթնելով, որ Վազգենի երեխուն տվեց թուրքին, թե՞, որ Շուշիում գտնվող արձանն են անարգել։
Հայի ուժեղ տեսակին ատողը, կռված բոլոր մարդկանցից նողկողն էսօր լկտիաբար կանգնում ու ծաղկեպսակ է դնում Սպարապետի շիրիմին, ու ցինիկաբար ժպտում, նկարվում կամերաների առաջ։
Լավ դա ոչինչ, գիտենք՝ անսուրբ ու անիքնասեր արարած ա, բա էն զինվորակննե՞րը, դրանք ո՞նց են գնում ու Վազգենի գերեզմանի մոտ կանգնում։ Դուք ձեր մտքում ի՞նչ եք ասում․ ասում եք՝ «շեֆ ջան ձեռներներս լվացի՞նք», թե «թողածդ պահում ենք»։
Էն ԳՇ պետ կոչվածն էլ կանգնել է լրագրողների առաջ ու եսիմինչով ՝ զբաղված․ թե բա «ձեր հարցերն իրենց մեջ գաղտնիք են պարունակում»։ Անգիր արած տեքստ․ խոսքի մեջ ասում ա «հակառակորդի նկատմամբ» ու մեկ էլ շուտ ուղղում իրեն, թե՝ «ադրբեջանցիների»։ Երևի ջոգեց, որ «հակառակորդ» եզրույթը կարողա քցի ոտին, միանգամից ուղղեց, (էլ չեմ ասում՝ ասեր «թշնամի»)։
Մինչև սրանք չհասկանան (ինչի վրա իհարկե խիստ կասկածում եմ), որ թուրքն է մեր թշնամին, այդ թվում՝ ներքին թուրքը, մեզ ոչ մի արևոտ օր չի սպասվում, սենց կզած ու ճմռթված էլ շարունակելու են քշել, պղծել ու անարգել բոլորիս։
Հայաստանից էլ բան չի մնացել, մի քանի թղթաբանություն է, էսա կկարգեն, կգնան առաջ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031