Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը։
Ըստ ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են եղել ու պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփման համար։


















































