ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել։
Ըստ Ալիևի՝ պահպանել են այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են իրեմց ժողովուրդներին՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում իրենք շփվել են:
«Մեր ժողովուրդների բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։
Նա հայտնել է, որ ինչպես 2023 թվականը, այնպես էլ այս տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակում։
«Մեր դաշնակցային փոխգործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Սա նաև կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար», — ասել է Ալիևը։


















































