Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Թnւրք նшխկին պաշտոնյան шփսոսшնք է հայտնել, որ ժամանակին իրենք Հայոց ցեղшuպшնության համար ներողություն չեն խնդրել

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին նախագահ, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչ Հիքմեթ Չեթինը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակին պետք էր ներողություն խնդրել Դերսիմի դեպքերի և Հայոց ցեղասպանության համար։

«Եթե ժամանակին ներողություն խնդրեինք Դերսիմի կոտորածների կամ հայկական դեպքերի համար, այդ հարցերը այսօր այսքան մեծ խնդիր չէին դառնա մեզ համար»,-ասել է նա։

Մասնավորապես, խոսելով Թուրքիայի հանրապետության հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին՝ Չեթինը ասել է․ «Աթաթուրքը շատ մեծ գործեր է արել, բայց սխալներ էլ է գործել․ օրինակ Դերսիմի դեպքերը։ Այդպե՞ս պետք է լիներ։ Ի՞նչ է նշանակում որդու աչքի առաջ հորը կախաղան հանել։ Չէր կարելի նման բաներ անել։
Այս ամենի համար ժամանակին պետք էր ներողություն խնդրել, ճիշտ հայկական դեպքերի նման։ Օրինակ հանրապետությունը հիմնադրողները ինչու՞ հայկական դեպքերի համար ներողություն չխնդրեցին։ Լավ կլիներ՝ վեր կենային ու ասեին՝ այսպիսի բան է եղել։ Ցավալի իրադարձություններ են եղել։ Ներողություն ենք խնդրում։ Եթե ասեին, գուցե այս հարցը այսքան չբարդանար։ Ներողութոյւն խնդրել չի նշանակում պարտվել։ Բայց չենք կարողացել դա անել»։

Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև