Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Նա նաև շնորհավորեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ պաշտոններում վերընտրվելու կապակցությամբ։
Փաշինյանըև ակնկալեց, որ երկու հանձնաժողովների նախագահները սերտորեն կաշխատեն ԱԺ-ի հետ։
Գարեգին Բաղրամյանն ու Գեղամ Գևորգյանը շնորհակալություն հայտնեցին ևս մեկ անգամ իրենց վստահելու համար։
Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե մեծ պատիվ է, որ պատասխանատու պաշտոնը վստահել են իրեն։
«Կառավարության հետ ձեռնամուխ ենք լինելու մեր բոլոր առաջնահերթությունների լուծմանը»,- ասաց նախարարը։


















































