Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը՝ Խաչատուր Սուքիասյանը համարվում է ամենահին oլիգшրխներից մեկը. Սաղաթելյան

«Խաչատուր Սուքիասյանն ընդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստն հետաձգվեց այսօր։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 14-ին։

Վազգեն Սաղաթելյանը ասաց, որ իր համար պարզ է, թե իրեն ինչի համար են մեղադրում. «Բնականաբար, չեմ ընդունում մեղադրանքը։ Առհասարակ, չեմ հասկանում իրենց վիճարկման առարկա հանդիսացող փաստարկները, քանի որ ես ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը։ Ասեմ, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ավելին՝ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, որոնք վերջին երկու տարիներին գտնվում են Հայաստանում, գիտեն, որ Խաչատուր Սուքիասյանը համարվում է ամենահին օլիգարխներից մեկը։ Նա այդ բառից վիրավորվում է։ Նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը։ Վիրավորվում է նրանից, որ ինքը հովանավորում է Նիկոլ Փաշինյանին։ Գուցե, ինքը Նիկոլ Փաշինյանի մեջ չարիք է տեսնում, դրա համար է վիրավորվում։ Խաչատուր Սուքիասյանն այն քաղաքական գործիչն է, որը պարբերաբար անում է շատ տարբեր հայտարարություններ, սակայն անհանդուրժող է մյուս հիմնավորված հայտարարությունների նկատմամբ։ Եթե մարդ 5655 դոլարով սեփականաշնորհում է գույք, որի կադաստրային արժեքը 2մլն դրամ է ու համոզում է հանրությանը, որ իրեն խնդրել են, որ ինքը դա գնի․․․ Ես էլ իրեն եմ համոզվում, որ այդ գույքն ինձ վաճառի 5655 դոլարով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև