Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Սերիմի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության:
«Հանդիպմանը նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ վերջին քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:















































