ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել, գրում է Oragir.News-ը։
Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ կմաղթի կանանց և աղջիկներն Մարտի 8-ի կապակցությամբ՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է․
«Ես մաղթում եմ, որ կանայք իրավունքների խնդիր չունենան, ավելորդ բարդություններ իրենց չհետապնդեն։ Նաև նուրբ բաներ՝ ծաղիկներ, ժպիտենր․․․»։
Փաշինյանների բնակարանում հավաքվածները փոխանցել են, որ բնակարանը, ի վերջո, հաջողվել է վաճառել։
Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք բնակարանը վաճառվե՞լ է՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ դա անձնական հարց է և ինքը չի ցանկանում պատասխանել։
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում՝ կառավարության նիստում, ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է, որ 3-րդ մասում գտնվող իրենց բնակարանը ցանկանում են վաճառել։


















































