Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձրացել է Պարեկային ծառայություն կանանց դիմելիությունը

ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։
Մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։
Մարտի 7-ին կրթահամալիրում ստուգման փուլի ընթացքին էր հետևում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լավարկվել են ոստիկանությունում ծառայության ընդունվելիս դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։ Վերանայման արդյունքում լուծվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բարձրացել է կին դիմորդների դիմելիությունը։
Ընթացիկ ստուգման փուլին կանանց ներկայացվածությունը ցույց է տալիս, որ թեկնածուների հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցման արդյունքում նրանցից շատերը կին պարեկների շարքերը համալրելու հնարավորություն են ստացել։
Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է վեց անդամից: Ընդգրկված են ՆԳ նախարարության և պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովների անդամների խոսքով՝ պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հարցազրույցի անցկացման պրակտիկան ընդօրինակելի է, իսկ հարցուպատասխանի ձևաչափը՝ արդյունավետ։
Հարցազրույցի միջոցով ստուգվում են դիմորդների բարեվարքությունը, ունկնդրելու և հաղորդակցության հմտությունները, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակության, ինքնատիրապետման և այլ որակներ։
Հոգեբանի խոսքով՝ հատկապես պարեկային ծառայության ոլորտում կարևորվում են անհատի պատասխանատվության զգացումը, կարգուկանոնի և հասարակության շահերը պաշտպանելու գործում կարողությունների ներդրումը, նաև թիմային կարողությունները։ Այս փուլում հաղորդակցման կարողությունների գնահատումը հնարավորություն է տալիս ընտրելու այնպիսի դիմորդների, որոնք արտաքին ծառայության ընթացքում տարբեր իրավիճակներում կկարողանան հասկանալ քաղաքացու հոգեբանությունը և կկիրառեն համապատասխան հմտություններ։
Ստուգման փուլին ներկայացած քաղաքացիական անձանցից բացի, թեկնածուների շարքում էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Աստղիկ Թորոսյանը. նա ոստիկանությունում շուրջ 11 տարվա ծառայության փորձ ունի:
Ոստիկանական համակարգում ծառայության անցնելու երազանքի, համազգեստի հանդեպ համակրանքի և կին ոստիկանի դերի մասին խոսել է նաև Հայկուհի Հակոբջանյանը։ Նրա խոսքով՝ ոստիկան լինելը կոչում է, որը պետք է պատվով կրել։
Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները ապրիլի 15-ից ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսուցում կանցնեն։
Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործություների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև