Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վարդան Օսկանյանը կարևոր հանդիպումներ է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին ձեւավորված Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի մի շարք անդամներ մի քանի շաբաթ է արտերկրում են, ակտիվ հանդիպումներ են ունենում հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։

Արցախցի խորհրդարանականները սպասում են, որ մարտի կեսերին Օսկանյանը կվերադառնա Հայաստան եւ իրենց հետ հանդիպման ընթացքում կներկայացնի կատարված աշխատանքները: Բայց գիտեն, որ նախկին արտգործնախարարը վերականգնել է նախարարական ժամանակաշրջանի եվրոպական կապերը, առանցքային գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Պատմում են, որ Օսկանյանը երեք օրվա մեջ 16 հանդիպում է անցկացրել: Եւ հանձնախումբն այժմ զբաղված է միջազգային մանդատ ստանալու հարցերով: Քննարկումներ են ընթանում իրավաբանների հետ, որպեսզի իրավական ձեւակերպումներ տան: Ամենաարագ տարբերակը հասարակական կազմակերպություն գրանցելն է, սակայն հանձնախմբի ներկայացուցիչների կարծիքով ՀԿ-ն ցածր ստատուս է ենթադրում, պետք է հանձնախմբին միջազգային մանդատով շնորհել։ Ի դեպ, հանձնախմբի եւ իր հանդիպումների վրա Վարդան Օսկանյանը սեփական ֆինանսներն է ծախսում եւ չնայած առողջական խնդիրներին ամբողջությամբ նվիրվել է այդ գործին:»

Facebook
Twitter

Կարդացեք նաև