Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ի՞նչ են քննարկել չորս ժամանոց փակ նիստում. «զադնի» են դրե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չորսժամանոց փակ հանդիպում է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը եղել է լայն ֆորմատով, մասնակցել են նաեւ կառավարության անդամ ՔՊ-ականներ, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երկու փոխվարչապետերը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ այլք։

Մի քանի օր առաջ նույն վայրում, նույն ֆորմատով կայացած նախորդ հանդիպմանը Փաշինյանը պատգամավորներին հայտնել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու մտադրության մասին ու պատգամավորներին հանձնարարել էր՝ գնացեք-մտածեք-ուսումնասիրեք, մի քանի օրից կհանդիպենք, ձեր կարծիքն ու հիմնավորումները կհայտնեք` կողմ եք այդ հայտին, թե ոչ եւ ինչու։ Ուստի նախօրեի հանդիպմանը ներածական ելույթով վարչապետը հանդես չի եկել, այլ միայն լսել է թիմակիցների կարծիքները:

Ավելի քան երեսուն պատգամավոր ելույթ է ունեցել, հարցադրումներ, մտահոգություններ են հնչեցրել։ Մեզ պատմեցին, որ տարօրինակ պասիվ է եղել ՔՊ-ի սորոսական թեւը, շատերը անգամ չեն ներկայացել հանդիպմանը: Դեպի Արեւմուտք անվերապահ շարժվելու դիրքորոշումը պաշտպանել են հիմնականում երկու պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղման պատճառով չի մասնակցել հանդիպմանը։

Մեզ պատմեցին, որ մեծամասնությունն ավելի շատ մտահոգություն է հայտնել հնարավոր վտանգների ու զարգացումների մասին, մի քանիսը ԱԽՔ Արմեն Գրիգորյանին են նույնիսկ հղում արել, ասելով, որ ընդգծված արեւմտամետ հայացքներ ունեցող սույն պաշտոնյան իրենց հետ վերջին փակ հանդիպման ժամանակ նույնպես կանխատեսել է ռիսկեր եւ Հայաստանին սպառնացող վտանգների դեպքում դիվերսիֆիկայի բացակայության մասին է խոսել, այն է՝ Արեւմուտքը որեւէ տարբերակով այլընտրանք չի առաջարկում Հայաստանին՝ ոչ դրամական աջակցության, ոչ էլ անվտանգային միջավայրի ապահովման, դիցուք` եթե Լարսը փակվի եւ տնտեսական ճգնաժամ առաջանա, արդյո՞ք եվրոպական շուկաները կընդունեն հայկական ապրանքները եւ այլն։

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, չի հակադրվել այդ տեսակետներին, սակայն ասել է, որ անկախ ամեն ինչից ներկա իրավիճակից դուրս գալու քայլեր իրենք պետք է ձեռնարկեն եւ իր կարծիքով ԵՄ-ին դիմելու քայլը դրանցից մեկն է։ Եղել են պատգամավորներ, որոնց նյարդերը չեն դիմացել եւ ուղիղ հարցրել են՝ այդ քայլն անում են Ռուսաստանի՞ դեմ, թե՞ Հայաստանի համար եւ ի՞նչ է տալու դա Հայաստանին: Բնականաբար Փաշինյանը չի ասել, որ Ռուսաստանի դեմ է արվում, բայց նաեւ հստակ չի պատասխանել, ասելով, թե` դրա համար ենք քննարկումների շարք սկսել, որ հասկանանք։ Անհասկանալի պահվածք է դրսեւորել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն ի ելույթում տարել է այն գիծը, որ մեր կախվածությունը ՌԴ-ից այնքան մեծ է, որ իսկապես ռիսկային է կտրուկ քայլեր անելը, սակայն, երբ պատգամավորներից մի քանիսը համաձայնություն են հայտնել այդ դիրքորոշմանը, Միրզոյանը անսպասելիորեն հայտարարել է, թե իրեն սխալ են հասկացել, ինքն այն դիրքորոշման կողմնակիցն է, որ անկախ այդ ռիսկերից, Հայաստանը պետք է գնա այդ քայլին։

Փոխարենը փաստարկված ելույթ է ունեցել Հակոբ Սիմիդյանը՝ ցուցանիշներով հիմնավորելով, որ այդ քայլից հետո Հայաստանի համար առնվազն տխուր զարգացումներ են սպասվում։ ՔՊ-ում մեծամասնության ամփոփ կարծիքը եղել է այն, որ չպետք է այդ գործընթացում շտապողականություն դրսեւորել, քանի դեռ պատկան գերատեսչության ղեկավարները հստակ փաստերով չերաշխավորեն ԵՄ անդամության հայտից հետո կայունություն ապահովելու ուղիները: Մինչ այդ նման քայլի գնալը արկածախնդրություն կլինի։ Որոշել են, որ քննարկումները պետք է շարունակվեն եւ տարբեր ասպեկտներով քննարկեն իրավիճակը։

Մեր զրուցակիցներից մեկը ստացած տպավորությունն ամփոփեց այսպես. «Նիկոլը զադնի ա դրել, բայց չգիտենք, թե ինչն է ստիպել: Մի քանի օր առաջ շատ մարտական էր տրամադրված: Լուր ունենք, որ առաջիկայում անգամ Մոսկվա է գնալու»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև