Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Սյունիքում խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից․ Ռոբերտ Ղուկասյան

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերության ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․

«Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։

Հյուպատոս Վարամինը նշել է, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։

Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։

Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էր նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ կապեր փոխգործակցության հնարավորությունները։

Սյունիքի մարզպետը պատասխանել է նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արել, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝ փոխանակելով տեղեկատվություն, սերտացնելով համագործակցությունը, ինչպես նաև հայ ու իրանցի տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031