Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

«Պատկերացնում եմ մեր գներալների վիճակը` ՌԴ ԳՇ պետի այդ տեղեկատվությանը լսելուց հետո». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․

Իմնեմնիմի հաղորդաշարի վերջին հաղորդման ժանանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2021թ. դեպքերի վերաբերյալ շատ ուշագրավ տեղեկատվություն ներկայացրեց: Նիկոլի կողմից 2020թ. Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո 2021թ.-ի սկզբից նիկոլին իշխանությունից հեռացնելու նպատակով ընդիմությունը նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը: Նիկոլը ոստիկանական ամենաբիրտ ուժով ճնշում էր այդ համաժողովրդական շարժումը: Այդ իրավիճակում ՀՀ գեներալները հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ բանակն անտարբեր չի մնա, եթե իշխանությունները շարունակեն բիրտ ուժ կիրառել շարժման մասնակիցների նկատմամբ: Այդ հայտարարությունից հետո շարժման մասնակիցների նկատմամբ բռնաճմշումները դարձան ավելի սանձարձակ, իսկ բանակը դրանց մկատմամբ մնաց անտարբեր: Պարզվում է, որ ՀՀ գեներալների հայտարարությունից հետո ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը տեղեկացնում է ՀՀ ԳՇ Օնիկ Գասպարյանին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն իրեն հայտնել է, որ մեր գեներալների հայտարարությունը կատարելու դեպքում թուրքական զինված ուժերը կմիջամտեն Հայաստանում ընթացող գործընթացներին: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական զինված հակամարտության սկզբից մեկ տարի առաջ: Ակնհայտ է, որ Թուրքիան պիտի ատամներով պահեր թուրք-ադրբեջանական գործակալ նիկոլի իշխանությունը Հայաստանում: Պարզ չի թե ինչպես էր պատկերացնում ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը թուրքաքան զինվծ ուժերի մասնակցությունը իր ռազմավարական դաշնակից Հայաստանում ընթացող գործընթացներին, երբ հայ-թութքական սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները: Կարծում եմ, որ ՌԴ-ն պաշտոնական տեսակետ պիտի արտահայտի սրա մասին:

Հ.Գ. Պատկերացնում եմ մեր գներալների վիճակը ՌԴ ԳՇ պետի այդ տեղեկատվությանը լսելուց հետո:

Facebook
Twitter

Կարդացեք նաև