Հավաստի լուրեր

Ի՞նչ հարցեր են քննարկվել միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ | Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը արդարադատության բնագավառում | Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ | Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House

Լրահոս

Հшնձնմшն մի շարք պատճառահետևանքները չեմ բարձրաձայնի, պարզապես կասեմ, որ ողջ Տավուշը կլինի Ադրբեջшնի դիտшկետի տակ. Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անկլավ ու էքսկլավ» մի մեծ գլխացավ…
Պարզվում է՝ Ադրբեջանը համաձայնում է,
որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավազորություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն միաժամանակ պնդում է, որ 3-րդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանն առանց ստուգումների։
Ի պատասխան՝ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորել անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև պարզեցված ընթացակարգերի գործադրմանը, բայց և բացառությամբ՝ ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ մեր երկրից առանց անգամ գրանցվելու։
Մարդուն պետք է ապուշի կամ մտավոր հետամնացի տեղ դնես, ասելով՝ ընդունում և համաձայն ենք 4 սկզբունքների հետ, բայց 3-րդ կողմի միջնորդությամբ, վրադիր էլ՝ առանց ստուգումների:
Ստացվում է՝ ոչ մի կետի հետ էլ համաձայն չեն…
Հետաքրքիր է, թե հայկական կողմը բացի իր վերոնշյալ պատրաստակամությունը հայտնելը, այդ անհեթեթությունը լսելով արդյո՞ք տվել է տեղը տեղին պատասխան:
Որովհետև նման դեպքերում շատ դժվար է
զսպել ծիծաղն ու հեգնանքը…
Առավել ևս, երբ Ադրբեջանը, որը նախապես համաձայնել էր Ալմա Աթայի հռչակագրին, որով ԽՍՀՄ 12 հանրապետությունները (այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը) ճանաչել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների միջպետականի վերածումը, այսօր մերժում է այն և ամեն կերպ փորձում է խոսանավել նրանից:
Ամեն ինչ արվում է որպեսզի այն «խաղաղության պայմանագրում» որպես պետությունների սահմանների վերահաստատման հիմք չծառայեցվի:
Այսպիսով, փաստ է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին։
Իսկ դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը թե՛ հեռահար և թե՛ մոտալուտ ծրագրեր ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Իսկ դա նորություն չէ.
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի սուվերեն տարածքներին և երբեք չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:
Դրա վառ ապացույցն է նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 7-րդ հանդիպումից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ նախ իրենց անհամաձայնությունն են հայտնում հայկական կողմի անհիմն պնդումներին, որ 31 հայկական գյուղ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո և որ տարածքային պահանջ են ներկայացնում Տավուշի մարզի 7 գյուղերի նկատմամբ:
Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել իրեն պատկանող Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե էքսկլավային գյուղերից 4-ի (Բաղանիս Այրումը, Աշաղը Ասկիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին) «պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է» և այդ գյուղերը «ենթակա են անհապաղ ազատման», իսկ Տավուշի մարզի ևս 3 (Յուխարի Ասկիպարա, Սոֆուլու, Բարխուդարլու), ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքիի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։
Այսպիսով՝ 4 գյուղի ու անկլավների հարցը շատ հստակ դրված է սեղանին, ընդ որում՝ որպես պահանջ, այլ ոչ թե որպես փոխանակում։
Ի դեպ, ադրբեջանցիները բանակցությունների ժամանակ ասել են, որ իրենք մեզ ոչինչ չունեն տալու, այդ թվում` Արծվաշենը, որն ի դեպ որպես հայկական անկլավ նրանք ճանաչում են:
Ադրբեջանական թղթադրամների (մանաթներ) վրա անգամ այն որպես անկլավ ներկայացված է:
Գեղարքունիքի մարզի Մեծ ու Փոքր Ալ լճերի, և առհասարակ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից օկուպացված տարածքների վերադարձի մասին ևս խոսք անգամ չկա:
Այս մասին բարձրաձայնում է նաև անձամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում վերապահված է այդ հարցերով ադրբեջանցիների հետ բանակցելը:
Վերջինիս մնում է բարեկամաբար խորհուրդ տալ չմտնել նման խաղի ու գործարքների մեջ…
Պատճառահետևանքները շատ դաժան են լինելու, նույնիսկ անձամբ իր համար…
Եթե ՀՀ գործող իշխանությունները գնան նման համաձայնության (ես դա շատ հավանական եմ համարում, քանզի վարչապետ կոչեցյալն ու նրա տավուշյան չինովնիկներն անկաշկանդ խոսել են անկլավների գոյության և դրանց հնարավոր հանձնման մասին), ապա միակ բարոյական քայլը կլինի հրաժարական ներկյացանելը, չնայած որ մեկ ուրիշը կգտնվի, ով իր փոխարեն կանի այդ սև գործը…
Ինչևէ, թշնամուց ակնհայտ սպառնալիքի տարր կա։
Մեսիջը պարզ է և հասկանալի.
կամ խելոք ու սուսուփուս տալիս եք «օկուպացված անկլավները» կամ դրանք մենք հետ ենք գրավում…
Մանավանդ, երբ Ալիևը հստակ ասում է, որ Հայաստանն ալտերնատիվ չունի ու պետք է համաձայնի մեր բոլոր պայմաններին, վարչապետ կոչեցյալն էլ ակնարկել է, որ եթե չենք ուզում նոր պատերազմ, ուրեմն պետք է կոմպրոմիսների գնանք….
Վերջինս խոսելով հավանական պատերազմի մասին՝ սեփական ժողովրդին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է ընտրենք Բաքվի օրակարգը, կա՛մ ստանանք էսկալացիա ու պատերազմ։
Ու դեռ գեթ մեկ անգամ չեմ լսել, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարի, որ ՀՀ տարածքում «անկլավ», առավել ևս ադրբեջանական՝ չկա…
Որ որևիցե իրավական փաստաթուղթ գոյություն չունի, որով Հայաստանը պարտավորվի ինչ-որ տարածք զիջել Ադրբեջանին:
Որ «անկլավների» մասին խոսք անգամ լինել չի կարող….
Սա աբսուրդ է, որը կյանքի է կոչվում ու լեգիտիմացվում…
Այնպես որ՝ հող հանձնելու հոտ եմ առնում…
Խիստ հավանական՝ պատերազմի բռնկումով ու այն կանգնեցնելու իմիտացիայով…
Գուցե և՝ «էյվազլի» ու Կապան-Գորիս ճանապարհի սցենարով…
Շուտով կլսենք, որ դրանք ևս ժամանակին նախկինների օրոք ծախված են եղել, ուղղակի հիմա է հանձնվում…
Եվ որ դրանք հանձնվում են, որ մնացյալ Տավուշը պահպանվի, տավուշցին էլ փրկվի…
Հանձնման մի շարք պատճառահետևանքները չեմ բարձրաձայնի, պարզապես կասեմ, որ ողջ Տավուշը կլինի ադրբեջանի դիտակետի տակ…
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930