Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Ջրծшղիկից երեխա է մшhшցել

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։

«Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60 000 դեպքից 1-ի մոտ:

2020թ հունիսին ՀՀ առողջապահության պատասխանատուն փաստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»։

ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում, մեղմ ասած, կործանարար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:

Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը:

Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին՝ սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև