Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ ՔՊ-ական պատգամավորը՝ Բաքվի պшhшնջների մասին

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերը «անհապաղ ազատելու» Ադրբեջանի պահանջին, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի փուլում բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, երբ մեր որոշ գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որը կա՛մ կիսատ է եղել, կա՛մ չի համապատասխանել իրականությանը, կա՛մ իր մեջ պարունակել է ապակառուցողական տարր։

«Այդ իսկ պատճառով կխնդրեմ սպասենք իրավիճակի ամբողջական ներկայացմանը։ Այն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահանագծման ու սահմանազատման գործողություն, անվիճարկելի է, այն, որ մենք գնում ենք այդ գործողությանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դա ևս անվիճարկելի է։ Այն, որ այս գորրծընթացում մեզ փորձելու են սադրել, փորձել մեզնից ստանալ անկայունություն, սա ևս նոր բան չէ։ Տարբեր ուժային կենտրոններ կարող են շահագրգռված չլինել, որ ՀՀ-ն կարգավորի իր անվտանգային հարցերը, սա ևս նորություն չէ։ Խնդրում ենք, որ սառնասիրտ գնահատենք իրավիճակը, քան թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,- ասաց նա։

Հարցին հնարավո՞ր է, որ սահմանազատման գործընթացը սկսվի 4 գյուղերը «հանձելուց հետո», պատգամավորը պատասխանեց․

«Կարծում եմ, որ ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ և ցանկացած գործընթաց, որին կհամաձայնի ՀՀ-ն, պետք է բխի ՀՀ շահերից։ Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ միայն մեր պարագայում, այլև ամբողջ աշխարհում որոշ տարածքներ առաջ են գնում, որոշները հետ են գնում, սա բնական գործընթաց է։ Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ-ի պետական շահը այս գործընթացում արդյունավետ լինի։ Կարծում եմ, որ ունենք դրա բոլոր հնարավորությունները»։

Հակոբյանը բացառեց որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև