Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել  1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին: Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել.
«Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի,  և՛ բետոնե շերտի քայքայման»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:
Երևանի քաղաքապետարանը կամրջի նորոգման նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով:  Կամրջի սպասարկման համար առաջնահերթ նորոգվել են հենարանների միջև աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:
«Վերանորոգելու ենք կամրջի հենարանների իրանների արտաքին և ներքին մակերեսները: Իջնելուց հետո հենարանների մեջ  պարզվեց , որ ներքին հատվածը ևս վնասված է, վերանորոգում ենք թռիչքային կառուցվածքի կամարներն ամբողջությամբ»,-նշում է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:
Կամրջի երթևեկելի մասում այսօր կան փոսեր, ճաքեր, վնասված են դեֆորմացիոն կարերը, քայքայվել են միացումները:
Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում: Դրա համար հատուկ նյութ ենք օգտագործում: Մայթի հատվածը երեսապատվում է բազալտով և բարձրացվում ամբողջությամբ, նաև նախագծով մետաղական արգելապատնեշ է դրվում»,-մանրամսնում է Մինասյանը:
Նորոգման ընթացքում կփակվի կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ, թե մասնակի՝ մասնագետները դեռ քննարկում են: Կանեն ամեն ինչ, որ և՛ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառեն, և՛ աշխատանքները որակով արվեն:
Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:
«Անցումների մի հատվածը վերածվել էր ռեստորանային համալիրի, որը հիմա արդեն չի գործում, բայց պահեստային բնույթ ունի: Այդ հատվածում էլ արդեն նորոգման աշխաանքներ ենք իրականացնելու, որպեսզի անցումը լիարժեքորեն գործի և մեր բնակիչները կարողանան արդեն կամուրջը շրջանցել ստորին հատվածով»,-ընդգծում է  Տիգրան Գեղամյանը:
Մեկնարկել է դեպի կիրճ իջնող աստիճանների նորոգումը, կնորոգվեն ու կմշակվեն նաև թուջե բազրիքները: Կիևյան կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է: Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի: Ավարտին Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցը՝ 60 մ բարձրությամբ ու 351 մ երկարությամբ կամուրջը կդառնա առավել անվտանգ:

 

Կից՝ տեսանյութի հղումը.

https://www.facebook.com/watch/?v=406898965371873 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև