Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

IRI–ի հարցումներով Հայաստանում ամենաշատը գոհ են ՀՀ ՊՆ աշխատանքից (լուսանկար)

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում անցկացված վերջին հարցումների արդյունքները: Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով: Ի թիվս այլ հարցադրումների, եղել է նաև հարց այն մասին, թե հարցվածները որքանո՞վ են գոհ, կամ դժգոհ պետական կառույցների աշխատանքից։ Ըստ այդմ ամենաշատը քաղաքացիները գոհ են Զինված ուժերի աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային Ժողովի։ Դատարաններին ևս վստահողները քիչ են։ Նույն կերպ ցածր հորիզոնականում է նախագահի աշխատակազմն ու դատախազությունը։

Ինչ վերաբերում է ԶՈՒ–ին, ապա հարցվածների 30 տոկոսը լիովին գոհ է, 34 տոկոսն ավելի շուտ գոհ է, 17 տոկոսն էլ հարցմանը պատասխանելիս նշել է, որ գոհ չէ։

Հաջորդիվ ըստ հարցման քաղաքացիները գոհ են Ոստիկանության աշխատանքից։

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։  Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ • Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,508 ՀՀ քաղաքացիներից։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Irakanum.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև