Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Համար է, էլի, նորմալ է, ընկերությունը 29 տարի հարկ է վճարում». Առուշ Առուշանյանը՝ հոր գնած 000 OO 00 համարանիշի մասին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ «գոլդ» համարանիշների աճուրդով 2024 թվականի փետրվարի 28-ի վաճառված 000 OO 00 համարանիշի գնորդն իր հայրն է՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ աճուրդով 7 համարանիշ է վաճառվել 156 մլն դրամով:

«Չգիտեմ՝ քանի միլիոնով են գնել, բայց, այո՛, իմ հորը պատկանող ընկերությունն է գնել այդ համարը: Ինձ թվում է՝ դա նորմալ է, այդ նույն տրամաբանությամբ այդ ընկերությունը 29 տարի է՝ գործում է, 29 տարի հարկ է վճարում, առաջին խոշոր հարկատուներից մեկն է եղել, մինչեւ հիմա խոշոր հարկատու է: Հիմա այդ նույն կազմակերպությունը, օրինակ` 5 կամ 10 մեքենա է գնում, ինչ-որ մարդիկ կան, որ քննարկում կամ քննադատո՞ւմ են: Հիմա համար է էլի», — ասել է Առուշանյանը:

Նրա խոսքով՝ իր հայրը երիտասարդ տարիներից «գոլդ» համարանիշներ է իր մեքենային վերցրել:

Անդրադառնալով քննադատությանը, թե այդ գումարները կարող էին ուղղել բանակին, արցախցիներին՝ Գորիսի քաղաքապետը շարունակել է. «Շատ մարդ կա, շատ գումարներ ունի, չգիտեմ՝ ինչ-որ բան արել են, թե չեն արել: Բայց հայրս բոլոր պատերազմներին է մասնակցել, մեր ամբողջ ֆինանսական կարողությունն էլ է դրել՝ թե՛ 90-ականներին, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ ապրիլյանի ժամանակ: Դրանից բացի՝ հավատացյալ մարդիկ ենք, ինձ թույլ չեմ տա՝ ասեմ՝ բարեգործ ենք, բայց բարձրյալի սուրբ կամոք մինչեւ հիմա էլ… շատերն էլ քննադատում են, թե դրա տեղը կարող էր մի արցախցու համար տուն սարքել: Հիմա այդ նույն քննադատողներին ուզում եմ ասել, որ ոչ թե մի հատ է սարքվում, տասնյակ արցախցիներին էլ են տներ տրվել, դեռ տրվում է, որ ոմանց նման մեր փիառով չենք զբաղվում, խոսում, չպետք է քննադատել:

Ինչ վերաբերում է պետության համար արվեր, կարող ենք ամիսներով թվարկել՝ ինչը ոնց է արվել: Եթե համարը քննարկման թեմա է դարձել, բա ինչո՞ւ էդ նույն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հարյուր միլիոնների թե՛ սնունդ, թե՛ կասկաներ, ժիլետներ, հարյուր տոննաներով վառելիք էր տեղ հասնում, կոռեկտ եմ ձեւակերպում, էդ թվերը շատ ավելի մեծ էին, ինչու մի անգամ դրան ոչ մեկ չանդրադարձավ: Պետք չէ բացասական ռակուրսից նայել «գոլդ» համարների գնմանը, այն կազմակերպությունն է գնել, որը, օրինակ` 15 տարի առաջ էլ, երբ լավ համար էր դուրս գալիս, մի հատ կամ մի քանի հատ վերցնում էր»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031