Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Էդ սատարողները մեռնելու են մի օր, բայց ո´չ էդ գյուղն ու իր անունը

Տիգրան Վարդանյանը գրում է

2018-ից անցել է վեց տարի ու այսօրվա Կոնսերվատորիայի շատ ուսանողներ որևէ առնչություն չունեն ո´չ Նիկոլի, ո´չ էլ իր հակահայկական քաղաքականության հետ: Ասեմ ավելին` և´ «ՀՓՇ», և´ «Դիմադրություն» շարժումների ժամանակ փողոցում պայքարել են էս իշխանությունների դեմ: 2018-ին այո´, որոշ մասսա դուրս ա եկել փողոց, բայց դա չի նշանակում, որ պետք ա մնացածին դասել նրանց շարքերում ու «խաչել»:

Հիմա ասել, որ ինչ լինում ա արդար ա` այդքան էլ ճիշտ չի, որովհետև արդար է միայն նրանց նկատմամբ, ովքեր մինչ օրս սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ Կոնսերվատորիայի կամ մեկ այլ ուսումնական հաստատության նկատմամբ: Տարիներ շարունակ Կոնսերվատորիան տվել է այնպիսի ուսանողներ, այնպիսի մարդկանց, ովքեր մեկ օր անգամ չեն սատարել սրանց: Ձեր շատ բարեկամներ, տան անդամներ, ընկերներ, հարազատներ կամ փողոց են դուրս եկել, կամ Նիկոլ են ընտրել, կամ էլ սատարել են, բայց հետո հասկացել են, որ սխալվել են կամ խաբվել են, ի՞նչ է, չեք շփվու՞մ:

Հայաստանում կան գյուղեր, որտեղ Նիկոլին որպես փրկիչ են ընդունում, ուրեմն պետք ա հնարավորության ժամանակ հանձնել թշնամու՞ն: Էդ սատարողները մեռնելու են մի օր, բայց ո´չ էդ գյուղն ու իր անունը: Ինչ տաբերություն կա էդ դեպքում ձեր ու Նիկոլի խոսքի մեջ` Նիկոլն ասում ա. «ու՞մ են պետք ձնապատ լեռները», իսկ դուք ասում եք, թե բա ու՞մ ա պետք Կոնսերվատորիան, եթե էնտեղ նիկոլական կա: Էդ ու՞մ համար ա գաղտնիք, որ Հայաստանում առնվազն մի քանի հարյուր հազար նիկոլական աղանդի ներկայացուցիչ կա: Գաղտնիք չէ, չէ՞: Այսինքն դուրս ա գալիս, որ պետք ա Հայաստանն էլ հանձնվի՞: Համաձայն եք, հա՞: Էլ ու՞ր մնաց պայքարը, ընդդիմանալը:

Ուսանողությունը պետք է ոտքի կանգնի: Բոլորը: Եթե ոչ երկրի կամ քաղաքական հայացքի ու գաղափարի համար, ապա գոնե սեփական «ես»-ի ու իրավունքների համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև