Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչու՞ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորին միակողմանիորեն վերադարձրին Բաքվին՝ փոխարենը հակառակորդից չպահանջելով վերադարձնել գեթ մեկ հայ ռազմագերու։
«Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հայկական կողմը քննություն է տարել ու պարզել՝ ադրբեջանցին մոլորվելու արդյունքում է հայկական կողմում հայտնվել, այլ հանցագործություն ՀՀ տարածքում չի կատարել։
Փաշինյանը նշեց՝ այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքների և ՀՀ ժողովրդավարական էության մասին։















































