Ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում, Երևանի ավագանու նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով տրչանսպորտի սակագնի վերաբերյալ հարցը։
«Այս տոմսային փաթեթների համար նախատեսվել են ավել․ի մատչելի գներ՝ ի համեմատ սկզբնական նախագծի։ Մասնավորապես՝ ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։
Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 000 դրամ։
Տարեկան փաթեթի սահմանվել է 90 000 դրամ»,-հայտարարեց փոխքաղաքապետը։


















































