Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Պետդումայում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակում է անել պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին վտարելու Երևանի որոշմանը։ Վոլոդացկու խոսքով՝ Փաշինյանը գնում է արդեն տրորված ճանապարհով, որը որոշում է Արևմուտքը:

Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանն է բաժանվում Ռուսաստանից։ Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին շարունակում է անել: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը։

Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել, որ առայժմ Փաշինյանի հայտարարությունները իրավական հիմք չունեն:

«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին: Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է նա։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031