Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Եթե մենք ենք պրոբլեմը, թողնենք ու «ռшդներս քшշենք», ժողովուրդն էլ պրծնի, մենք էլ, բայց մենք չենք խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մի շրջան է, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ի՞նչն ենք սխալ անում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, որևէ վատ բա՞ն ենք արել, որևէ դաշնակցային պարտավորությո՞ւն չենք կատարել, որևէ մարդկային սխա՞լ ենք գործել, որևէ քաղաքակա՞ն սխալ ենք գործել։ Այս մասին

«Դուք Կառավարության ու իշխանության մասին «մոնստրային» պատկերացումներ ունեք, որ փող են ուտում, կամ այլ բան են անում։ Եվ դա նորմալ է։ Բայց մենք էլ ենք հարց տալիս, ասում ենք՝ այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ այսպես եղավ, այսպե՞ս պետք է լիներ։ Այն ինչ եղավ ոչ մի կերպ չի բռնում նրան, ինչ խոսել ու պայմանավորվել ենք։ Երևի մենք ենք սխալ անում։ Մենք ենք սխալ անում, որ, օրինակ, Արշակ Կարապետյանի նման Ռուսաստանում շատ մեծ կապեր ունեցող մարդուն չենք նշանակում պաշտպանության նախարար կամ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, մենք «խակ մարդիկ ենք, ո՞նց կարող ենք այսպես վարվել, այսպես անպատասխանատու լինել, պետք է գնալ ու ևս մի հավատարմության երդում տալ մեր հարաբերությունններին՝ հանուն մեր երկրի, մեր պետության, ժողովրդի, ապագայի․․․։ Է՞լ ինչ է պետք անել։ Հրաժարակա՞ն է պետք, տալի՛ս ենք», — նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ թե իրենք են պատճառը, որ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները վատանում են, քանի որ իրենք սխալ հոդվածով են դիմել ՀԱՊԿ-ին, վարչապետը նշեց, որ խնդիրն իրենք չեն։

«Մենք խորհրդարանում, պարզ է, ասում ենք՝ այդպիսի բան չկա, հետո դողալով գալիս էինք թղթերը բացում, մտածում գուցե իսկապե՞ս տենց բան ենք արել։ Բա ի՞նչն է պրոբեմը, կարո՞ղ է մենք ենք պրոբլեմը անձնապես։ Եթե մենք ենք պրոբլեմը, թողնենք, «ռադներս քաշենք», ժողովուրդն էլ պրծնի, մենք էլ։ Բայց հետո 2018 թվականի գրագրություններն ենք կարդում ու տեսնում՝ մենք չենք խնդիրը», — նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինայնի՝ իրենք այսօր էլ չգիտեն՝ ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ-ը ցույց տա, թե ՀՀ-ին իրենց խոստացած «կարմիր գիծը» որտեղով է անցնում․ «Ես չեմ կարծում, թե մեր դրած հարցի մեջ որևէ աշխարհաքաղաքական դավադրութուն կա։ Պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ հարգելինե՛րս, ասեք՝ ո՞րն է ձեր պատասխանատվության գոտին, մենք որտե՞ղ կարող ենք ձեզ վրա հույս դնել, ցույց տվեք այդ տարածքը։ Եվ պատասխան չենք ստանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև