Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Շուռնուխցիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում

2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու հայտնվելը։ Մարդիկ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, մտքներով էլ չէր անցնում, որ հաջորդ պահին կարող են անտուն և անհայրենիք մնալ։

Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտեր՝ բացառությամբ դավաճան իշխանությունների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատվածը՝ բնակիչներով հանդերձ, հանձնեցին թշնամուն։ Լավ է՝ մարդիկ գոնե կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցված հատվածից։

Վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում։ Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները։ Նա ուղիղ եթերում է արել դա այսօր՝ հայտարարելով, թե ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ զինված ուժերն էլ են արդեն հեռացված սահմանից։ Հետևաբար վտանգի տակ է ոչ միայն մեր Հայրենիքի այդ հատվածը, այլև այնտեղ բնակվող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթե զորքն այնուամենայնիվ դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգված են նաև զինվորականները։ Որովհետև առաջ գալով՝ թշնամին հղվելու է հենց Նիկոլի խոսքերին՝ ասելով, թե ի՞նչ գործ ունեն հայ զինվորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031