Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Միրզոյանն ու Բոնոն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը:

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը:

Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031