ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ կապված։
«Անշուշտ, լսել ենք Փաշինյանի հայտարարությունները (Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին): Ակնհայտ է, որ շատ աշխատանք կա անելու մեր հայ գործընկերների հետ և՛ ՀԱԿՊ-ի, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարություններին համահունչ», — նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:


















































