Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ասաց, որ Դելիմիտացիա ու դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այսկողմ Հայաստանն է, այնկողմ՝ Ադրբեջանը։
Ըստ Սանոսյանի՝ կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով կգծվի այդ գիծը
Սանոսյանի խոսքով պետք է առաջնորդվել երկու կողմի համար նախընտրելի քարտեզով։
«Այդ քարտեզով կլինի և՛ կաբինետային, և՛ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,- նշեց նա։
Խոսելով Տավուշում ենթակառուցվածքների փոփոխության մասին՝ Սանոսյանը հավելեց, որ այդ տարածքներում կան տեղեր, որոնք սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի, որ հատում են սահմանը։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա։
Լրագրողի այս հարցին՝ ըստ ՀՀ-ի վարչատարածքային բաժանման՝ Տավուշի 4 գյուղերը ՀՀ-ին են պատկանո՞ւմ, նախարարը հայտնեց, ո՛չ, խոսքը 29,800 քկմ-ի մասին չէ, Փաշինյանը 4 ժամ խոսել է դրա մասին։ Ասուլիսի ժամանակ ամեն ինչ շատ պարզ ասվել է․ կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք կվերցնեն ինչ-որ քարտեզ՝ որպես իրավական հիմք ու կառաջնորդվեն դրանով։


















































