ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։
Նաև ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։


















































