Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության գալուն՝ 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանագիծը որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ընդունելու շուրջ։
Ըստ նրա՝ փոխըմբռնումն այս պահի դրությամբ այս հարցով ավելին է, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։ Ինքը տպավորություն ունի, որ շատ մոտ են այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն։