Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ դեմ օգտագործել. Միրզոյանը՝ Քոչարյանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Մեր հիմնական խնդիրը մնում է խուսափելը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց, հիմա այն աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, այս ամենի ֆոնին արևմուտքի կողմից շատ հայտարարություններ են հնչում: Մասնավորապես՝ վերջիններից մեկում ասվել է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքից: Մեզ տանում են հենց բախման կետ դառնալու ճանապարհով, ԱԳՆ-ն պետք է ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվի: Ինչպե՞ս է այս ամենը տեղավորվում Կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ»:

Միրզոյանը պատասխանեց, որ աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ այն աշխարհակարգը, որ կար, արդեն չկա ու փլուզվել է: Աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք:

«Պետք է նկատել, որ այս մոտեցումն ինչ-որ տեղ ընդունված էր: Պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա և բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով, և քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»,- հավելեց Միրզոյանը:

Լևոն Քոչարյանն արձագանքեց նշելով, որ ցանկացած համագործակցություն վտանգավոր է, եթե դա արվում է ինչ-որ մեկի դեմ, այս դեպքում դաշնակցի: Այստեղ բացարձակ ինչ-որ երկրամետ լինելը չէ, խոսքը ՀՀ շահերի մասին է: Ունենք օրինակներ, ցավոք, որ շատ երկներ մնացել են հենց այդ ամենի արանքում և ոչ մի լավ բան դուրս չի եկել դրանից: Դավաճանված կնոջ իրավիճակ կարծես լինի, երբ գնում է, որպես պատասխան դավաճանում, բայց դրանից բան չի փոխվում:  Դուք գնահատո՞ւմ եք իրավիճակն ու հասկանո՞ւմ եք հետևանքները:

«Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ, որը համակերպվի ինչ-որ բաների հետ: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,- ասաց Միրզոյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031