Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Թnւրքшկшն ներկա կառավարությունը լավ կանի գիտակցի, որ լամպից բաց է թողնելու վերադարձի հնարավորությունից զրկվшծ ահավոր մի ջին՝ նորօրյա սրբազան խելшգшրnւթյունների տեսքով. Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1921թ.֊ի մարտի 15֊ին Բեռլինի Շարլոտենբուրգում թաղամասում հնչած կրակոցը գետնին տապալեց ռազմական հանցագործունեությունների համար թուրքական ռազմական տրիբունալի կողմից հեռակա մահվան դատապարտված հայոց ցեղասպանության ճարտարապետ թալեաթին:
Կատարողը հայ տարագիր Սողոմոն Թեհլերյանն էր, ով նշանավորեց ՀՅԴ 1919թ.֊ի երևանյան ժողովում հավանության արժանացած «Նեմեսիս» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:
Թեհլերյանի պնդումն, առ այն, որ ինքը մարդ է սպանել, բայց մարդասպան չէ, հետագայում կդառնա յուրահատուկ մանիֆեստ արդարության ծարավ ունեցող ժողովուրդների համար, մասնավորապես դրանով կառաջնորդվեն Իսրայելի հատուկ գործակալները լատինական Ամերիկայում նացիոնալ֊սոցիալիստ ոճրագործների պատժման գործողություններում։ Իսկ Սողոմոնի բեռլինյան դատավարությունը կդառնա յուրահատուկ նախադեպ նյուրնբերգյան դատավարության համար։
“Նեմեսիս” գործողությունն ունի այլ յուրահատուկ խորհուրդներ ևս…մինչև թուրք և թաթար 9 պարագլուխների ոչնչացումը ծրագիրը զբաղվեց մոտ 322 հայ դավաճաններով, որոնք մատնել էին օրինակ՝ Ռուբեն Սևակին ու Դանիել Վարուժանին…միայն դրանից հետո ծրագիրն իրեն բարոյական իրավունք վերապահեց վրեժի արդար ցասումն ուղղել մարդկության մեծագույն հանցագործների դեմ։
Հետագայում ծրագրի կնքահայր Շահան Նաթալին գործողությունը կանվանի որպես “Սրբազան Խելագարություն” վերջինս դիտարկելով որպես բնական ռեակցիա թուրքական ցեղասպան քաղաքականության նկատմամբ։ Բացի արդարադատության և վրեժի ու հատուցման խորհրդից՝ Նեմեսիսը նաև քաղաքական բովանդակությամբ ապտակ էր՝ ուղղված դեպի սեփական ժողովրդին բնաջնջած թուրքական կառավարությունը հակվածություն տածող հայ քաղաքական գործիչներին։
Խնդիր դնելով ոչնչացնել հայկական պետականությունը և ավարտին հասցնել հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը՝ թուրքական ներկա կառավարությունը լավ կանի գիտակցի, որ ոչ միայն անխուսափելիորեն տապալվելու է այլ նաև լամպից բաց է թողնելու վերադարձի հնարավորությունից զրկված ահավոր մի ջին՝ նորօրյա սրբազան խելագարությունների տեսքով…
Նկարում պատկերված է աշխարհասփյուռ հայության համար սրբավայրի վերածված Սողոմոն Թեհլերյանի գերեզմանն ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։
May be an image of monument
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031